Տիգրան Գալստյան. Եթե Նիկոլը մշակութային ժառանգությունը համակարգող գերատեսչության հերը չանիծեր...
Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մշակույթի փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած Տիգրան Գալստյանը գրում է.
«Եթե Նիկոլը մշակութային ժառանգությունը համակարգող գերատեսչության հերը չանիծեր կամ գոնե այդ ոլոտում փորձառու խորհրդական ունենար, Արցախում մահմեդական ծագում ունեցող մշակութային ժառանգության ծրագրված ոչնչացման մասին Ալիևի հոխորտանքին կպատասխաներ, որ ինչպես հայաստանում այնպես էլ Արցախում գործող օրենքով պատմամշակութային հուշարձանները կարող են քանդվել կամ ձեվափոխվել կառավարության (կան տեղական ինքնակառավարման մարմնի) որոշմամբ, և որ այդպիսի որոշում նա չի կարող գտնել Արցախի պատմության մեջ։
Կարող էր ներկայացնել տարբեր բնակավայրերում պահպանված մահմեդական մզկիթները, բազմաթիվ թուրքմենական դամբարանները։ Նիկոլը կարող էր հիմնավորել իրանական մզկիթների պատկանելությունը՝ նշելով ճարտարապետների անունները։
Վերջում իհարկե կարող էր դիվանագիտական հմտություն կիրառել ու հայտարարեր, որ մենք այդ մզկիթները միևնույն է կպահպանեինք ու կվերականգնեինք, եթե նույնիսկ դրանք ադրբեջանական լինեի»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները