90-ամյա կանադացի դերասանը շուտով կդառնա տիեզերք թռած ամենատարեց մարդը
Կանադացի դերասան Ուիլյամ Շաթները, որը չորս տասնամյակ նկարահանվել է «Աստղային պատերազմներում» ՝ մարմնավորելով USS Enterprise-ի անվախ հրամանատարին, պատրաստվում է իրական թռիչք կատարել դեպի աստղեր:Այս մասին գրում է «The Guardian»-ը։
նա տիեզերք է թռնելու միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin’s New Shepard հրթիռով: Արդյունքում 90-ամյա Շաթները կդառնա երբևէ տիեզերք թռած ամենատարեց մարդը:
Նախքան այս այդ տիտղոսը պատկանում էր 82-ամյա Ուոլի Ֆանկին, որն այս ամառ էր Բեզոսի հետ տիեզերք թռչել:
Շաթները կատակել է, որ կայանալիք թռիչքի ամենադժվար մասն է լինելու տիեզերանավում իր տեղին հասնելը:
Թռիչքը կայանալու է այսօր. Շաթների հետ լինելու է ևս երեք ուղևոր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում