Ավստրալիայում կեղծ բժիշկը COVID-19-ի պատվաստման 600 պատասխան է կեղծել
Ավստրալիայում կինը բժշկի անվան տակ 600 կեղծ տեղեկանք է ներկայացրել COVID-19-ի պատվաստումներից ազատվելու մասին։ Նրան սպառնում է 10 հազար դոլարի տուգանք կամ ազատազրկում։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով ABC հեռուստաալիքին:
Ոստիկանությունը ձերբակալել է Քվինսլենդ նահանգի 45-ամյա բնակչուհուն, որը բժշկական պրակտիկայի հավաստագիր չունի ։ Սակայն, ինչպես նշում Է ABC-ն, նա չի ընդունում, որ ինչ-որ բան սխալ է արել ։
Հեռուստաալիքը մեջբերում է ոստիկանության տեսուչի խոսքերն այն մասին, որ ձերբակալվածն իրեն իրավունք է վերապահում նման հավաստագրեր տրամադրել, քանի որ դեմ է COVID-19-ի դեմ պարտադիր պատվաստմանը:
Այժմ ոստիկանությունը զբաղված է բացահայտելու 600 քաղաքացու գործը, ովքեր նման կեղծ տեղեկանքներ են ստացել ամբողջ Ավստրալիայում ։ Ձերբակալվածի դատավարությունը նախատեսված է հոկտեմբերի 28-ին ։
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում