Հայաստանյան երեք պրեմիերա՝ մեկ համերգի ընթացքում
Արամ Խաչատրյան համերգասրահում այսօր Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակում տեղի կունենա Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մենակատարների համերգը՝ նվագախմբի նվագակցությամբ։ Համերգը ղեկավարելու է դիրիժոր Միրան Վոպոտիչը (Խորվաթիա)։ Երեկոյի ընթացքում հնչելու է հայաստանյան երեք պրեմիերա:
Համերգին հանդիսատեսը հնարավորություն կունենա լսել Ջակոմո Պուչինիի Սիմֆոնիկ պրելյուդ (հայաստանյան պրեմիերա), Նինո Ռոտայի Ֆագոտի կոնցերտ (հայաստանյան պրեմիերա), Ֆերդինանդ Դավիդի Կոնցերտինո տրոմբոնի և նվագախմբի համար (հայաստանյան պրեմիերա), Պյոտր Չայկովսկու Սիմֆոնիա թիվ 5 ստեղծագործությունները։ Մենակատարներն են՝ Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Վահրամ Դավթյան (տրոմբոն):
Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջազգային երրորդ փառատոնը մեկնարկել է հոկտեմբերի 3-ին: Փառատոնը ներառում է 20 սիմֆոնիկ և կամերային երեկո, սիմֆոնիկ համերգները՝ յուրաքանչյուր շաբաթ և կամերայինը՝ չորեքշաբթի օրերին: Փառատոնն անցացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Դասական երաժշտության աջակցության հասարակական կազմակերպության և Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի նախաձեռնությամբ՝ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
Նախորդող հապարակումներ՝
Առաջին անգամ Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները կներկայացվեն ջազային մշակմամբ
Հետաքրքիր երկու ամիս՝ հայաստանյան երաժշտական կյանքում. Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոն
Արամ Խաչատրյանի անվան փառատոն. «Բոլոր արտիստները հասկանում են, թե ինչ կարևոր տարի է մեզ համար»
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան