Սեյրան Օհանյանը ձմեռային նախապատրաստական միջոցառումների պատշաճ կազմակերպման հանձնարարականներ է տվել
Այսօր ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը` նվիրված ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման արդյունքների հիման վրա ՀՀ ԶՈՒ զարգացման 2016-2020թթ. շրջափուլի նախապատրաստական աշխատանքների, զարգացման պլանի հիմնական ուղղությունների քննարկմանը:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Սեյրան Օհանյանը ՀՀ պաշտպանության և անվտանգային համակարգի հեռանկարային զարգացման համատեքստում կարևորել է պաշտպանության արդեն երկրորդ ռազմավարական վերանայման գործընթացի անհրաժեշտությունն ու արդիականությունը: Գործընթաց, որի վերջնանպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ երկարաժամկետ և կայուն զարգացումը, ընդլայնել զինված ուժերի մարտական կարողությունները:
Նիստի ընթացքում քննարկվել են ՀՀ անվտանգային միջավայրի շուրջ առկա և հավանական սպառնալիքները, դրանց հակազդման մեխանիզմներն ու ռազմավարական բնույթի միջոցառումները:
Կոլեգիայի նիստի ավարտին ամփոփվել են նաև 2015թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում զինված ուժերում իրականացված աշխատանքները, կարևորագույն միջոցառումները, մատնանշվել են ձեռքբերումներն ու բացթողումները: Առաջիկա հիմնական անելիքների և մասնավորապես` ձմեռային նախապատրաստական միջոցառումների պատշաճ կազմակերպման և դրանց կատարման ընթացքի վերաբերյալ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան