Ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի հիշատակի օրն է
Այսօր Արցախի ոստիկանության լեյտենանտ Տիգրան Պետրոսյանի հիշատակի օրն է: Ոստիկանությունից հայտնում են՝ նա անմահացել է 2020 թվականի հոկտեմբերի 16-ին Հադրութի շրջանում:
Տիգրանի հարազատների, բարեկամների և մարտական ու համածառայակից ընկերների հետ միասին, այսօր Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր-պանթեոն է այցելել նաև ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը՝ ուղեկցությամբ տեղակալ Սամվել Պետրոսյանի:
Կարեն Սարգսյանը ծաղիկներ է խոնարհել Տիգրանի հուշաքարի պատվանդանին, հարգանքի տուրք մատուցել և խունկ ծխել հերոսի շիրմին:
ՆԳ նախարարն իր ու համակարգի ամբողջ անձնակազմի անունից ցավակցություն և զորակցություն է հայտնել Պետրոսյանների ընտանիքին, տոկունություն և ոգու կորով մաղթել՝ համազգային այս ցավին դիմակայելու համար:
Տեր Անդրեաս քահանա Թավադյանը՝ Տիգրան Պետրոսյանի մահվան առաջին տարելիցին հոգեհանգստյան կարգ է կատարել և բոլոր նահատակների հոգու խաղաղության համար աղոթք բարձրացրել:
Տիգրան Արթուրի Պետրոսյան
Ծնվել է 1996թ. օգոստոսի 22-ին Ստեփանակերտ քաղաքում։
2015-2017թթ.ծառայել է ԶՈւ շարքերում։
2020թ.օգոստոսի 18-ից ծառայության է անցել ԱՀ ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնում, որպես օպերլիազոր։
Ուներ ոստիկանության լեյտենանտի կոչում։
Ամուսնացած չէր:
2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ ոստիկանության համահավաք գումարտակի անձնակազմի հետ մասնակցել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերին:
Զոհվել է 2020թ.հոկտեմբերի 16-ին՝ Հադրութի շրջանի «Թութակ» տեղամասում։ ԱՀ Նախագահի հրամանագրով՝ հետմահու պարգևատրվել է «Արիություն» մեդալով և «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով:
Հանգչում է Ստեփանակերտի եղբայրական հուշահամալիր-պանթեոնում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա