Yerevan.Today. Պլանավորված պարտություն․ օր 20
Yerevan.Today-ը գրում է.
«Պատերազմի 20-րդ օրը վարչապետ Փաշինյանը որոշել էր հանդիպել առաջնագիծ ուղևորվող պահեստազորայիններին, որոնք ոգևությամբ լսում էին Փաշինյանի ճառը։
Իրարամերժ տեղեկություններ կան այն մասին, թե այս տղաներից քանիսը վերադարձավ պատերազմից։
Զինծառայությունից խուսափած գերագույն հրամանատարի ելույթում կա ուշագրավ հատված Ապրիլյան պատերազմին իր մասնակցության վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը զինվորների առաջ պարզապես ստում էր, որովհետև նա իր ջոկատով ապրիլյան պատերազմին մասնակցելու համար գնաց մայիս ամսին՝ պատերազմն ավարտվելուց մեկուկես ամիս անց։ Այնպես որ, իր օրինակը բոլորովին չի կարող ոգևորիչ լինել։
Մինչ երկրի ղեկավարը տաքուկ տեղից ճոռոմ-ճոռոմ խոսում էր, իրական կռիվը Արցախի դիրքերում էր։
Մեր կողմից տարածված հաղորդագրություններում կարող ենք տեսնել, որ հայական կողմը դիմագրվում, հետ է շպրտում, սակայն մինչ օրս հայտնի չէ, թե դա քանի կյանքի գնով ու ամենից կարևորը, ո՞ր նպատակի համար էր արվում։
Թուրքիայի ներգրավումը Արցախյան երրորդ պատերազմին պարզ էր հենց առաջին օրը, արդեն 20-րդ օրը կառավարությունը բերեց նախագիծ թուրքական ապրանքների արգելքի մասին, մինչ օրս Հայաստանում էլ արգելված է թուրքական ապրանքների ներկրումը, սակայն պետք է նշեք, որ երկրում ու պետական ապարատում առկա բարձիթողի վիճակը նաև արտացոլվում է այստեղ․ հայաստանցի սպառողին շարունակ վաճառվում է թուրքական ապրանք։
Սահմանին ծանր մարտերին զուգահեռ, Փաշինյանը միջազգային տարբեր լրատվամիջոցների հարցազրույցներ էր տալիս, ինչ-որ թեզեր առաջ քաշում, սակայն աշխարհն առավել քան երբևէ անտարբեր էր։
ԱԳՆ-ն այդ օրը հորդորեց միջազգային հնարություն հասցեական կոչեր հնչեցնել։
Փաշինյանի այդ օրվա հարցազրույցներից առանձնացրել ենք 7 շրջաններ հանձնելու վերաբերյալ միտքը։
Փաստորեն, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը որերորդ անգամ ասում է, թե իրավունք չունի որոշել Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների փոխարեն, բայց նոյեմբերի 10-ի խայտառակ կապիտուլյացիան փաստաթղթով հայության, արցախահայության փոխարեն Նիկոլ Փաշինյանը գաղտնի և միանձնյա որոշեց հայրենիքը նվիրաբերել թշնամուն։
Պատերազմի 20-րդ օր թշնամին հրապարակեց Մարտունու շրջանից գրաված գյուղերից մեկի տեսանյութը։ Իսկ Ալիևը հայտարարեց ևս երեք գյուղի գրավման մասին»։
Պատերազմի 19-րդ օրվա իրադարձությունները՝ այստեղ։
Պլանավորված պարտության մասին ֆիլմաշարը՝ ըստ օրերի՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին