Հնդկաստանում տղամարդը թունավոր օձ է վարձակալել, որպեսզի սպանի կնոջն ու ամուսնանա ուրիշի հետ
Հնդկաստանում տղամարդը մեղավոր է ճանաչվել կոբրայի միջոցով կնոջը միտումնավոր սպանելու համար։ Այս մասին գրում է «odditycentral.com»–ը։
Նա սողունին վարձակալել է, որպեսզի այն խայթի կնոջը, ինչից հետո կատարվածը կունենար ոչ թե միտումնավոր սպանության, այլ դժբախտ պատահարի տեսք:
Պատճառն այն է, որ տղամարդը ցանկացել է ազատվել կնոջից, տիրանալ նրա ոսկեղենին ու մեկ այլ կնոջ հետ ամուսնանալ:
Դեպքը տեղի է ունեցել Կերալա նահանգում՝ 2020-ի մայիսին: Քննիչներին մեկ տարի է պահանջվել տղամարդու դեմ բավարար ապացույցներ հավաքելու համար: Շատ հնարավոր է, որ նրան պատասխանատվության չենթարկեին, եթե չլինեին զոհի ծնողները, որոնք կասկածներ են ունեցել փեսայի վերաբերյալ:
Արդյունքում պարզվել է, որ Պ. Սուրաջը վարժեցնողներից մեկից կոբրա է վարձակալել: Սկզբում՝ օձի առաջին խայթոցի ժամանակ, կինը չի մահացել: Առաջին խայթոցից ապաքինվելու ժամանակ սողունը նրան նորից է խայթել: Սա արդեն ճակատագրական է եղել:
Արդյունքում պարզվել է, որ Սուրաջն ամիսներ շարունակ համացանցում որոնումներ է արել օձեր վարժեցնողների, օձերի խայթոցների, օձերի հետ վարվելու անվտանգության կանոնների վերաբերյալ: Նաև պարզվել է, որ երկրորդ խայթոցից առաջ նա քնաբեր է տվել կնոջը, ապա օձին ազատ է արձակել, որպեսզի այն խայթի քնած կնոջը:
Հաջորդ առավոտյան նա ձևացրել է, թե իբր շոկի է մատնվել՝ հայտնաբերելով կնոջ դին: Սակայն դա չի համոզել աղջկա ծնողներին, որոնց խոսքով՝ Սուրաջն ու իր ծնողներն ամիսներ շարունակ վիրավորել են աղջկան օժիտի համար՝ չնայած, որ ստացել են 6629 դոլարի ոսկեղեն:
Հետաքննության ընթացքում Հատուկ քննչական խումբը պարզել է, որ Սուրաջը պլանավորում էր ամուսնանալ մեկ այլ կնոջ հետ և փորձում էր ստանալ նրա ոսկեղենը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները