Քաղաքական 13:45 16/10/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Փրկել. նկարը՝ կախողից, տիրոջը՝ նկարից, պետությունը՝ նրանց բոլորից

Այլընտրանքային նախագծեր խումբը արածել է փորձագետ  Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ.

«Ամիսներ առաջ ռուսական ինտելեկտուալ շրջանակներում  ակտիվորեն քննարկվում էր ռեժիսոր Կ. Բոգոմոլովի հոդվածը, որտեղ նա ներկայիս Եվրոպայի արժեհամակարգային բովանդակությանը տալիս է «Էթիկական Ռեյխ» բնորոշումը։

Ոչ միանշանակ գնահատականներով՝ նյութը փորձ է անում ռուսաստանյան էլիտաներին տալ կողմնորոշվելու մոտիվացիա՝ սուվերեն ճանապարհի և ժամանակակից եվրոպական «ռեյխի» միջև։ Նյութի արժեքը հենց դրանում է՝ հասարակության մտածող խավերին հրավիրում է մտածելու՝ թույլ չտալու համար զարգացման անոմալիաներ։

Հայաստանում Նիկոլը, պաշտոնյաներին պարտադրելով աշխատասենյակներում կախել իր նկարը, զարգացնում է «արևելյան ռեյխի» մոդելը, որի պարարտ հիմքը առկա է։ Այն իշխանությունը, որը եկավ ուրիշի նկարը մերժելու ալիքով, այսօր արևելյան հարեմի համեստությամբ կախում է իր լիդերի նկարը։
Պաշտոնյաները ներքինու նման ընդունում են արևելյան բարքերը, եթե նույնիսկ նրանք արևմտյան կրթական հաստատություններում են սովորել կամ հավաքագրվել։ Արևմտյան ֆինանսավորմամբ քաղհասարակությունը արևելյան հնազանդությամբ մարսում է ամեն ինչ։
Թուրքմենբաշին իր նախարարներին ստիպում էր չորեքթաթ իրեն մոտենալ՝ բազմաթիվ վկաների ներկայությամբ, և նրանք մոտենում էին։ Կարծում եմ՝ այսօրվա պաշտոնյաներին այս վիճակից փրկում է միայն մեկ բան՝ Նիկոլը դեռ նման բան չի ստիպում։
Իրականում պրոֆեսոր Չարչյանին անազատության մեջ պահողները Թուրքմենբաշու պաշտոնյաների կարգավիճակում են։
Առողջապահության նախարարն ամեն անգամ կառավարության նիստին այնպիսի հպարտությամբ է ասում «Մեծարգո պարոն վարչապետ», որ ակամայից մտածում ես, որ գուցե իսկապե՞ս երկիրը հսկայական հաջողություններ ունի, ու դու չգիտես։ Գուցե բնակչության 90 տոկոսն արդեն պատվաստվել է, ու հիվանդանոցները դատարկ են...
Այստեղ բազմաշերտ անոմալիայի հետ գործ ունենք։ Նախարարները կարող են դիմել նաև  այլ կերպ՝ վսեմաշուք, աստվածային և այլն։ Ու խնդիրն այն չէ, որ հասցեատերը չի սաստում, այլ այն, որ հասարակությունը չի մերժում, ու չկա որևէ ինստիտուտ, որ ասի՝ ամոթ է։
Արդարադատության նախարարությունը մի տեքստ է հրապարակել, որով բացատրում է, թե ինչո´ւ մի մեծ խումբ պաշտոնյաների չեն  ստիպում պատվաստվել։ Այդ տեքստը կարծես Շվեյկից մի հատված լիներ։ Բայց նա արդեն Նիկոլի նկարը կախել է, ու հետևաբար՝ կարող է ջանք չթափել աշխատանքի որակի վրա։ Ու հարց չի ծագում՝ ի՞նչ կապ ունի այս նախարարությունը մի հարցի հետ, որը, մեծ հաշվով, էթիկական է, և պետք է լուծվեր առանց ձևականությունների։ Եթե մահաբեր համաճարակի ժամանակ բարձրաստիճան պաշտոնյաները հղում են անում ինչ-ինչ օրենքների՝ չպատվաստվելու համար, ապա ի՞նչը պետք է խանգարի հասարակ քաղաքացուն՝ հղում անել իր ներքին զգացողություններին կամ յութուբին։  

«Արևելյան ռեյխի» կանոններով համակարգը անհատակ պետք է խոնարհվի։ Հյուսիսային Կորեայում պարտադիր է ղեկավարի, նրա հոր, և պապու նկարը մշտապես գրպանում պահելը։ Եթե Նիկոլը մի օր պարտադրի գրպանում ունենալ, ասենք, Մառլեն Դիտրիխի նկարը, համակարգը ենթարկվելու է։
Եթե Նիկոլը պարտադրի նախարարներին ու այլ պաշտոնյաների՝ «Ռուհնամե»-ի օրինակով իր գրքից հատվածներ արտասանել, համակարգը անելու է։ Ամեն մեկը կտա մի բացատրություն. մեկը կասի՝ այդպես ավելի ազնիվ եմ դառնում, մյուսը կասի՝ ինքնակրթվում եմ, երրորդը մտքում կանիծի, բայց կանի։
Ժանրի կանոնն է. վաղը բան փոխվեց՝ այս մարդիկ Նիկոլին համարելու են միակ մեղավորը, պատասխանատուն։ Լինելու են հարյուր անգամ ավելի հականիկոլ, քան նրանք, ովքեր ասել են, որ քծնանքի ու շողքորթության արևելյան բարքերով քիչ թե շատ լուրջ պետություն հնարավոր չէ ունենալ։ Ողբերգական ժամանակների պատահական դեմքեր։
Այսպիսի արևելյան բարքերով ու կիսապետականությամբ մենք չէինք կարող Շուշի պահել։ Այսպիսի մտածողության, ներքինու աշխարհայացքով մենք Հայաստան չենք կարող պահել։
Հայաստանում պետք է նոր քաղաքական-հասարակական հոսանք ձևավորվի, որը կսրբի արևելյան ֆեոդալականությունը ու կսկսի կրթել։ Կարող ենք կոչվել չորրորդ հանրապետություն, հետպատերազմյան Հայաստան, էական չէ, բայց որակի կտրուկ փոփոխություն է պետք։
Մի բան հստակ է. եթե մենք չենք ձևավորում նոր որակներով վերնախավեր, ապա մենք երբեք չենք կարողանալու հասարակության որակ փոխել։ Այս որակով հասարակությունը ոչինչ չի պարտադրում՝ ոչ խաղաղություն, ոչ արժանապատվություն, ոչ՝ կառավարման արդյունավետություն, ոչ արդարություն... Այդ դեպքում մենք կունենանք նոր նկարների և նրանց կախողների տեխնիկական փոփոխություն։
Պատերազմն ու պարտությունը այն շոկային ցնցումը պետք է դառնան, որը կխթանի նոր վերնախավի ձևավորումը։ Չանենք սա՝ կորցնելու ենք պետությունը, որովհետև այդ որակի հասարակությունը ի վիճակի է լինելու միայն  սպասարկել թուրքական տնտեսա-մշակութային էքսպանսիան, ընդ որում՝ սիրով։

Շարունակելի»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:13
ԿԸՀ դեռ որևէ քաղաքական ուժ չի դիմել
Այս պահի դությամբ որևէ քաղաքական ուժ չի դիմել ԿԸՀ անհրաժեշտ օգտահաշիվ ստանալու համար։ Այս մասին Panorama.am-ին հայտնեց հանձնաժողովի մամուլի...
Աղբյուր` Panorama.am
10:47
Գյումրու աղբն ու ՔՊ պոպուլիզմը
«Առաջին նկարը արվել է 4 ամիս առաջ ՔՊ-ի կողմից իշխանազավթման ժամանակ՝ որպես նախկին քաղաքապետի կողմից հեռավար կառավարման արդյունք։ Երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ավինյանը «քար գցեց» ոստիկանության բոստանը
«Երևանում խցանումների 80 %-ը պայմանավորված էին ամառային անվադողերով մեքենաների ԱՊՊԱ-ներով»
Աղբյուր` Panorama.am
10:02
Տպավորություն ունեմ, որ Բաքուն սպասողական փուլում է. Աբրահամյան
«Թեև Ադրբեջանից որոշակի պարբերականությամբ Հայաստանի հետ բանակցությունների տարբեր դրույթների վերաբերյալ հայտարարություններ հնչեցվում են,...
Աղբյուր` Panorama.am
10:02
Գյումրիում թափառող շների հարցը շատ արագ կլուծենք միջազգային պրակտիկային համապատասխան. Ռուբեն Մխիթարյան
Գյումրու ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած հայտնի պրոդյուսեր Ռուվեն Մխիթարյանն այս անգամ անդրադարձել է քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
09:57
Զախարյանն այս մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել «Ռեալ Սոսյեդադի» կազմում
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանը Իսպանիայի Պրիմերայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ տնային խաղում առաջ է...
Աղբյուր` Panorama.am
09:48
Լավրովը Թուրքիայում է
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ժամանել է Թուրքիա։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ...
Աղբյուր` Panorama.am
09:43
USAID-ն աշխատանքից ազատել է 2000 աշխատակիցների, մյուսներին արձակուրդ կուղարկի
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության մոտ 2000 աշխատակիցներ կիրակի ազատվել են աշխատանքից,  լրիվ դրույքով աշխատողների մեծամասնությունը մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ֆրանսիայի դեսպանը ստում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին մեղադրում է ստելու համար։ Տելեգրամի իր ալիքում քաղաքագետը, անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
09:07
Իշխանյան. Վաղը դիրքորոշումս կհայտնեմ ՄԻԵԴ իմ հայցով կայացրած որոշման կապակցությամբ
«Վաղը՝ փետրվարի 25-ին, դիրքորոշումս կհայտնեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի իմ հայցով կայացրած որոշման...
Աղբյուր` Panorama.am
08:47
Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են
Հայաստանի  տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ Ջերմուկի խաչմերուկից...
Աղբյուր` Panorama.am
08:41
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}