Իրանի գլխավոր դատախազն այցելել է Արմավիր ՔԿՀ
Ավարտվել է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազի եռօրյա այցը Հայաստան։
Գլխավոր դատախազությունից հայտնում են, որ երկու երկրների դատախազներն այս օրերի ընթացքում հասցրել են քննարկել ընդհանուր օրակարգում գտնվող բազմաթիվ հարցեր, ձեռք բերել հետագա գործակցության նոր պայմանավորվածություններ։
ԻԻՀ գլխավոր դատախազը հասցրել է «Արմավիր» քրեակատարողակսն հիմնարկում ծանոթանալ մեր երկրում անազատության մեջ գտնվող Իրանի քաղաքացիների պահման պայմաններին, լինել Երևանում իրանական հոգևոր կենտրոնում՝ Կապույտ մզկիթում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի գլխավոր դատախազ. Վերջին դեպքերը մեզ ստիպում են՝ Հայաստանի հետ շփումներն ավելի զարգանան
- 2013-ից ի վեր առաջին անգամ Հայաստան կայցելի Իրանի գլխավոր դատախազը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները