Աննա Գրիգորյանն ահազանգում է. Նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ահազանգում է.
«Կեղծ խաղաղասիրություն քարոզողներն այսօր նոր զիջումներ են պատրաստվում կատարել Կապանում:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին ընդառաջ իշխանությունները հերթական նվերն են մատուցում իրենց կիրթ ու կառուցողական բարեկամներին`զիջելով ստրատեգիական նշանակության նոր բարձունքներ Կապանում:
Փաստացի կերպով Փելա սարն ամբողջությամբ անցնում է Ադրբեջանի վերահսկողության ներքո` անմիջական անվտանգային սպառնալիքներ ստեղծելով նաև հարակից գյուղերի համար:
Ադրբեջանն այլևս կարիք չունի դիմելու նոր սադրանքների քանի դեռ կառավարությունում նստածները հոժարակամ մաս-մաս հանձնում են մեր երկրի կարևորագույն, ռազմավարական նշանակության դիրքերը»։