Բալիում երկրաշարժի հետևանքով երեք մարդ Է զոհվել
Ինդոնեզիայի Բալի կղզում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով առնվազն երեք մարդ Է զոհվել, յոթը ՝ տուժել, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին, գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»–ն։
Երկրաբանական ծառայության (USGS) տվյալներով ՝ 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել կղզու արևելյան մասում ՝ ուրբաթ օրը UTC ժամանակով 23։18-ին: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
Բալի նահանգում տարերային աղետների դեմ պայքարի գործակալության օպերատիվ խմբի ղեկավարը հայտարարել է, որ երկու մարդ Է զոհվել Բանգլի օկրուգում և ևս մեկը ՝ Կարանգասեմում: Նա հավելել է, որ կղզում ևս յոթ մարդ Է տուժել:
Հարակից հրապարակումներ`
- Ճապոնիայում երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 32-ի
- Տոկիոյի մոտակայքում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում