Իրանից Ալիևին հորդորում են զգույշ լինել ու սպառնում պատասխան տալ
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին արձագանքել է Իրանի դեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին մեղադրանքներին և հարևան երկրին խորհուրդ տվել զգույշ լինել՝ չընկնելու սատանաների, հատկապես սիոնիստական ռեժիմի ծուղակը: Այս մասին գրում է «Իրնա» իրանական կայքը։
«Հարևանի սկզբունքներն ու պահանջները անտեսելը, կեղծ և ոչ կառուցողական հայտարարություններ անելը բարեխղճության և խոհեմության նշան չէ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Շամխանին:
Նա կոչ է արել Ադրբեջանի նախագահին չխաբվել ու չընկնել սատանաների թակարդները:
Ի պատասխան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունների՝ ԻԻՀ ԱԳ նախարար Սաիդ Խաթիբզադեի՝ ավելի վաղ հայտարարել էր, որ լրատվամիջոցների նման մեղադրանքները միայն Սիոնիստական ռեժիմի շահերից են բխում ՝ ազդելու Իրանի և Ադրբեջանի եղբայրական հարաբերությունների վրա:
Ընդգծելով երկու ազգերի միջև ամուր եղբայրական հարաբերությունները՝ Խաթիբզադեն հավելել էր՝ ցավոք, չնայած տարբեր շփումներում Բաքվից ստացված մասնավոր և դրական ուղերձներին, Բաքուն մտադիր է կատարել կեղծ հայտարարություններ լրատվամիջոցների համար, որոնց համապատասխան պատասխաններ կտրվեն:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի՝ տեսակոնֆերանսի ձևաչափով անցկացված նիստում ունեցած ելույթում Հայաստանից բացի մեղադրանքներ հնչեցրեց Իրանի հասցեին։
«Ադրբեջանը կանգենցրել է թմրամիջոցների շրջանառությունն Իրանից Ջաբրայիլի (Ջրական) շրջանով դեպի Հայաստան և Եվրոպա»,- ընդգծել է Ալիևը՝ ասելով, թե Հայաստանը՝ դավադրության մեջ մտնելով Իրանի հետ, թմրանյութեր է տեղափոխել Եվրոպա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան