Կարեն Վրթանեսյան. Միակ բանը, որի համար պետք է քլնգել ընդդիմությանը՝ պետությունը Իլհամ Ալիևի կամակատար Նիկոլից չազատելն է
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը գրում է.
«Բա խի՞ ընդդիմությունը գյուղացիներին ջուր չի հասցնում, դիրքեր չի պահում, խրամատ չի փորում ևն» ոճի քարոզչության մասին։
Ընդդիմությունը մեկ առաջնահերթ անելիք ուներ. Նիկոլին և նիկոլաթուրքերին հեռացնել իշխանությունից և կանգնեցնել հայկական պետականության անդունդ գլորվելը։ Չարեց։
Հիմա էլ ունի նույն պարտականությունը։ Ու չպետք է զբաղվի որևէ այլ բանով, որովհետև ընդդիմության՝ ցանկացած այլ բանով զբաղվելը լրացուցիչ ժամանակ է տալիս կապիտուլյանտին պետությունը քանդելու։
ՄԻԱԿ բանը, որի համար պետք է անխնա քլնգել ընդդիմությանը՝ պետությունը Իլհամ Ալիևի կամակատար Նիկոլից չազատելն է։
Հ.Գ. Ինչ վերաբերում է պահել-չպահելուն, ապա հիշենք կալանավորված մարդկանց, որոնք առաջնագիծ էին պահում այն ժամանակ, երբ այս իշխանության անբարոյականները զբաղված էին գյուղացիներին համոզելով, թե «նախկինները սաղ հանձնել են, խեղճ Նիկոլն ի՞նչ աներ»... Հիշենք նաև այն դիրքերը, որոնք մարդիկ պահում էին, բայց իշխանությունների հրամանով հանձնվեցին։
Մի խոսքով, թացը չորին խառնել պետք չէ»։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան. Արտգործանախարարությունը, Նիկոլը լուռ են
- Կարեն Վրթանեսյանը՝ օտարի օկուպացիայից Հայաստանի ազատագրման մասին
- Կարեն Վրթանեսյան. Նույն սրամիտ օպերացիան պատրաստվում են Արցախում անցկացնել
- Կարեն Վրթանեսյան. Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե «լռության օրով» չխախտեր օրենքը
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան