Սենոր Հասրաթյանը՝ Սեյրան Օհանյանին ՀԱՊ նիստին մասնակցել թույլ չտալու մասին. Ինչ-որ բան կորցնելու ենք
Արցախի ԶՈւ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է.
«44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդն արդեն Շուշիի մատույցներում էր, Սեյրան Օհանյանը, որպես «կամավորական»` գտնվելով գործողությունների էպիկենտրոնում, փորձում էր իր խորհրդատվությամբ օժանդակել հայոց բերդաքաղաքի պաշտպանության կազմակերպմանը: Սակայն, ըստ որոշ ականատեսների, բանակի հրամանատարությունը ոչ միայն անտեսեց փորձառու գեներալի նկատառումները, այլև կենտրոնակայանի հետ ունեցած վերջին հեռախոսազրույցի ընթացքում նրան արժանացրեց անպարկեշտ պատասխանի... Դրանից երկու օր անց Շուշին հանձնվեց...
Այսօր էլ հայտնի դարձավ, որ Հատուկ քննչական ծառայությունը թույլ չի տվել «Հայաստան» խմբակցության ղեկավար, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին մեկնել Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք՝ մասնակցելու ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի պաշտպանության հարցերով նիստին...
Թե այս անգամ ինչ ենք ստիպված լինելու զիջել (արդեն դիվանագիտական ճակատում), դժվար է ասել... Բայց, որ այսօրինակ քայլերի արդյունքում տակավին ինչ-որ բան կորցնելու ենք, հավանականությունը շատ մեծ է...»։
Հարակից հրապարակումներ`
- ՀՔԾ-ն թույլ չի տվել Սեյրան Օհանյանին մեկնել Սանկտ Պետերբուրգ
- Փաստաբան. Հատուկ քննչական ծառայության շահառուն Ադրբեջա՞նն է
- ՁորաՀԷԿ-ի գործով ՀՔԾ քննիչը Սեյրան Օհանյանին անհիմն մեղադրանք է առաջադրել․ փաստաբան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին