Բժիշկ. Վիրավոր զինծառայողների ապաքինումն ընթանում է առանց բարդությունների
Հոկտեմբերի 14-ի սահմանային միջադեպի հետևանքով վիրավորված և Ստեփանակերտի կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող զինծառայողներին հոկտեմբերի 16-ին այցելել է ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանը:
ԱՀ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, բանակի հրամանատարը հետաքրքրվել է բուժման ընթացքով, շնորհակալություն հայտնել տղաներին ծառայության համար և մաղթել շուտափույթ ապաքինում:
Զինվորական բժիշկները հավաստիացրել են Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարին, որ վիրավորների ապաքինումը ընթանում է առանց բարդությունների և ժամանակ անց, նրանք հնարավորություն կունենան վերադառնալու իրենց ծառայողական պարտականություններին:
Ըստ աղբյուրի, գեներալ-մայոր Վարդանյանը, այցելել է նաև հակառակորդի կողմից թիրախավորված մարտական դիրք, տեղում գնահատել օպերատիվ-մարտավարական իրադրությունը և հետագա անելիքների վերաբերյալ հանձնարարականներ տվել համապատասխան պաշտոնատար անձանց:
Հարակից հրապարակումներ`
- Վիրավորների բարոյահոգեբանական վիճակը ամուր է. Արտակ Բեգլարյան
- Վիրավոր երկու զինծառայողների վիրահատությունը լավ է անցել, նրանց վիճակը միջին ծանրության է
- Նոյեմբերի 9-ից մինչ այսօր դիրքապահ զինվորը գիշերում է վրանում, որի վրա արձակված կրակահերթից 9 զինվոր է վիրավորվում. Հայրապետյան
- Ադրբեջանական ԶՈւ հարձակումից Արցախում վիրավորում է ստացել 6 զինծառայող, որոնցից երկուսի վիճակը ծանր է. ՀՀ ՄԻՊ