Անհայտ անձը կրակ է բացել ֆուտբոլային հանդիպման ժամանակ
Ամերիկյան Ալաբամա նահանգում անհայտ անձը միջնակարգ դպրոցի ֆուտբոլային հանդիպման ժամանակ ներխուժել է Ladd-Peebles մարզադաշտ և կրակ բացել: Այս մասին գրում է «Life.ru»-ն։
Կատարվածի հետևանքով 4 մարդ վիրավորում է ստացել: Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ խուճապահար այս ու այն կողմ փախչում:
Նշվում է, որ դեպքի վայր են ժամանել արտակարգ ծառայությունները: Հրաձիգի ինքնությունը ներկա պահին պարզված չէ: Ոստիկանությունը չի բացառում, որ կասկածյալները երկուսն են եղել: Ենթադրաբար, նրանք հասցրել են մեքենայով հեռանալ դեպքի վայրից: