«Հրապարակ». Իշխանությունների հետ բազում պայմանավորվածություններ մնացել են անկատար. ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը
«Հրապարակ» թերթը գրում է. «Աժ-ն մոտ 3 ամիս է՝ ձևավորվել է, սակայն մինչ օրս չի ձևավորվել ՀՀ և Արցախի ԱԺ-ների միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովը, որը նախկինում, որպես կանոն, ղեկավարել են ԱԺ խոսնակները, ընդգրկված են եղել բոլոր խմբակցությունների պատգամավորները, և այն ծառայել է Արցախի հետ կապերի ամրապնդմանը։
Հանձնաժողովը չձևավորվելու պատճառով Հայաստան է ժամանել Արցախի ԱԺ պատվիրակություն՝ կազմված խմբակցությունների ղեկավարներից ու հանձնաժողովների նախագահներից։ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ նախօրեին հանդիպել են ՀՀ ԱԺ ղեկավարության հետ և պայմանավորվել, որ հանձնաժողովը մոտ ժամանակներս կձևավորվի:
«Անշուշտ, գործող իշխանությունների հետ բազում պայմանավորվածություններ մնացել են անկատար, ուստի չեմ կարող ասել՝ սա կյանքի կկոչվի՞, թե՞ կմնա որպես պայմանավորվածություն»։ Նա կարծում է, որ ՀՀ իշխանություններն անլուրջ են վերաբերվում Արցախին ու նրա խնդիրներին, և հանձնաժողովը դրա վառ ապացույցն է․ «Իրենք մատների արանքով են նայում՝ առանց հասկանալու, որ պարտադիր է դրա գոյությունը: Ակնհայտ է, որ պետական մոտեցում չկա Արցախի պետական ինստիտուտների նկատմամբ»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան