«Զարթոնք» կուսակցություն. Ընտրախախտումներ Գյումրիում
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հայտնում է, որ Գյումրու ավագանու ընտրության քվեարկության ընթացքում արձանագրվել են ընտրական իրավունքի խախտումներ։
Կուսակցությունից տեղեկացնում են, որ Թիվ 31/48 տեղամասային հանձնաժողովի նախագահը հրաժարվում է գրանցամատյանում գրառել «Զարթոնք» ԱՔԿ-ի վստահված անձի գնահատականը՝ կարգի խախտման վերաբերյալ: Ավելին, վստահված անձին սպառնում է հեռացնել տեղամասից: Դեպքի վերաբերյալ թիվ 31 տարածքային հանձնաժողովին ներկայացվել է համապատասխան դիմում։
Հաղորդվում է նաև, որ ընտրական տեղամասում քվեատուփերը դրված են այնպես, որ դռնից մտնողի համար ակնհայտ երևում է թղթերի շարժը, ինչպես նաև մատնահետք գրանցողների համար: Տեղափոխել չեն թողնում, գրանցամատյանն էլ չեն տրամադրում գրառում կատարաելու համար:
Գյումիում 31/08 տեղամասում քվեախցիկների հետևի մասում հնարավորություն կա վերահսկելու քվեարկողներին
Հարակից հրապարակումներ`
- Ընտրողներն առավել ակտիվ են Մեղրիում ու Տաթևում, պասիվ են Գյումրիում
- «Անկախ դիտորդ». Տեղում առանց պետահամարանիշի մեքենաների վրա ՔՊ թեկնածուի լուսանկարն է
- Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
- ԿԸՀ. Ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը բացվել են ճիշտ ժամանակին