«Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործով որոշումը խոստացել են հրապարակել հնարավորինս շուտ
Արդարադատության միջազգային դատարանում ավարտվեցին «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» դատական գործի շրջանակում Հայաստանի կողմից ներկայացված հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները:
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի փոխանցմամբ, երկօրյա լսումների ընթացքում Հայաստանը դատարանին ներկայացրեց իր պահանջները ևպատասխանեց մյուս կողմի հակափաստարկներին:
Լսումների ավարտին դատարանի նախագահը հայտարարեց, որ որոշումը կհրապարակվի հնարավորինս սեղմ ժամկետում:
Դատարանի մամուլի հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք գտնել ստորեւ։