Մանե Թանդիլյան. Ըստ կից տեսանյութի, Տեղ համայնքում առերևույթ գրանցվել է ընտրակաշառքի դեպք
«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին։
«Ըստ կից տեսանյութի, Տեղ համայնքում առերևույթ գրանցվել է ընտրակաշառքի դեպք։
Դիմում եմ իրավապահ մարմիններին այս գրառումը ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին և ձեռնարկել համապատասխան գործողություններ։
Հ.Գ. Տեղ համայնքի խայտառակ ընտրությունների մասին՝ ավելի ուշ»,- գրել է Մանե Թանդիլյանը։
Ավելի վաղ լրագրողների հետ զրույցում «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ Իրինա Յոլյանը ասել էր, որ փաստացի արձանագրված ընտրակաշառք բաժանելու դեպքեր կան, ոստիկանությունը որևէ ահազանգի հետքերով չի գնում. «Եթե նայեք համացանցը, ինչպես են իշխող ուժի համակիրները գումարները ձեռքին շրջում Տեղ համայնքում։ Այդ ահազանգով, մեզ հասած տեղեկություններով, ոստիկանությունը բացառապես չի զբաղվում»։
Հարակից հրապարակումներ`
- Այս ամեն ինչը վախի մթնոլորտ ստեղծելու, կաշկանդված պահելու համար է. Իրինա Յոլյան
- Ոստիկանությունը պետք է իր գործողությունները կատարի այնպես, որ ընտրական գործընթացին մասնակցող որևէ քաղաքական ուժի համար խոչընդոտներ չառաջանան. ՄԻՊ
- Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
- «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան
- Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին