«Անկախ դիտորդ». Տեղում առանց պետահամարանիշի մեքենաների վրա ՔՊ թեկնածուի լուսանկարն է
Տեղում անցկացվող համամասնական ընտրությունների ընթացքում «Անկախ դիտորդ»-ը խախտումներ է արձանագրել, որոնք արվել են ՔՊ-ի կողմից։ Օրինակ, մի տեղամասում ՔՊ-ի թեկնածուն ունեցել է միաժամանակ երեք վստահված անձ, մինչդեռ յուրաքանչյուր ուժ կարող է ունենալ մեկ վստահված անձ։
Լրագրողների հետ հանդիպմանը «Անկախ դիտորդ»-ի ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանն ասաց, որ արձանագրել են ընտրողներին տանել բերելու դեպքեր, երբ մի մեքենան մի քանի անգամ տեղամաս է բերում ընտրողներին։ Նկատվել են թարմ ու ժամանակակից, բայց առանց պետհամարանիշների մեքենաներ, որոնց հետևի ապակուն փակցված է ՔՊ թեկնածուի լուսանկարը։
Բացի այդ, դիտորդներն արձանագրել են, որ ՔՊ-ի թեկնածուի պաստառները փակցված են արգելված վայրերում։ Գորիսում նույնպես պաստառները փակցված են խախտումներով։
Հիշեցնենք, որ Տեղի համամասնական ընտրություններին մասնակցում են ՔՊ-ն և «Ապրելու» երկիր կուսակցությունները։