Առուշանյանի շտաբում տոնում են հաղթանակը. «Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար»
Գորիսի համամասնական ընտրությունների մասնակից «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում տոնում են անազատության մեջ պահվող Առուշանյանի հաղթանակը։ Այստեղ մերթընդմերթ հնչում են ծափահարություններ։
Փոխքաղաքապետ Մենու Հովսեփյանը նշեց՝ շամպայն չեն բացի, այլ կոգեկոչեն զոհերի հիշատակը։ Վստահ է, որ կալանավայրում գտնվող Առուշանյանը հենց այդպես կվարվեր։
«Բոլոր տեղամասերում Առուշանյանը բացարձակ առաջատար է։ Դրանով ապացուցվում է, որ մենք եղել ենք արդար ու ճշմարիտ։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլոր այն մարդկանց, ովքեր մեզ քվե են տվել, իսկ ովքեր չեն տվել, կապացուցենք, որ մենք արդարացի ենք։ Մեր բնակիչները պետք է համոզված լինեն, որ անելու ենք ամեն բան, որ նրանց կյանքի որոակը լավանա»,-ասաց Հովսեփյանը։
18- տեղամասից 14-ի տվյալները հրապարակվել են, չորսից բանավոր տվյալներ են հաղորդել, բոլոր տեղերում Առուշանյանն առաջատար է։
Առուշանյանի ընտանիքի շահերի պաշտպան Մեռլքոնյանն էլ նշեց, որ տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար, ժողովուրդը տեր կանգնեց իր ձայնին։
«Սա ճշմարտության ու արդարության հաղթանակ է, Գորիսն ապացուցեց, որ իրեն կոտրել հնարավոր չէ»,-նշեց նա։
Մելքոնյանն ասաց, վերջին անգամ երեկ է տեսակցել Առուշանյանին։
«Ես հիմա փոխանցում եմ նրա խոսքերը։ Նա ասաց՝ վաղը հաղթելու ենք։ Խնդրում եմ փոխանցես, ես ձեր ցավը տանեմ իմ գորիսիցիներ։ Առ»,-ասաց նա, ինչին հետևեցին «հաղթանակ», Առուշ» բացականչությունները։
Հարակից հրապարակումներ`
- Շուռնուխում հաղթել է Առուշ Առուշանյանը
- Ամբողջ խուզարկության գործընթացն ապօրինի է. Առուշանյանների պաշտպան
- Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան