«Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան
Ոստիկանները «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություններ են անում իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս մասին լրագրողներին հայտնեց Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Մելքոնյանը:
«Ոստիկանության կազմակերպված հանցագործության դեմ պայքարի վարչությունում կա հարուցված քրեական գործ, թե իբր Առուշ Առուշանյանի հայրը՝ Գագիկ Առուշանյանը 2021 թվականի հոկտեմբերի 16-ին ընտրակաշառք է բաժանել: Դրա հիման վրա Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, խուզարկության թույլտվություն է տվել, որպեսզի այսօր` ընտրության օրը, ոստիկանները գան և խուզարկություն կատարեն, երբ գործը հարուցվել է հոկտեմբերի 16-ին: Ես մեկնաբանությունները թողնում եմ բոլորիդ՝ քրեական գործը հարուցվել է հոկտեմբերի 16-ին, խուզարկության թույլատրությունը տրվել է այսօր, հիմա՝ ընտրությունների թեժ պահին, եկել են խուզարկության։ Հիմա սպասում են, որպեզի խուզարկությունը կատարեն, գումարներ, ցուցակներ հայտնաբերեն այստեղից»,- ասաց փաստաբանը։
Արմեն Մելքոնյանը նշեց, որ որ դատարանը թույլ է տվել հոկտեմբերի 17-19-ը մեկ անգամ խուզարկություն կատարել։ Նա հայտնեց, որ այս պահին խուզարկություն է կատարվում շտաբում:
«Հերթական անհեթեթությունը հօդս կցնդի և կպարզվեն, որ ոստիկանության ունեցած տեղեկությունները ճիշտ չեն»,- ասաց Ա. Մելքոնյանը։
Նա նշեց, որ պատերազմի ժամանակ եղել է Գորիսում, այդքան զորք չի տեսել այդ քաղաքում, որքան այսօր է տեսնում։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
- «Զարթոնք» կուսակցություն. Ընտրախախտումներ Գյումրիում
- ԿԸՀ. ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը ժամը 14:00-ի դրությամբ
- Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
- Ընտրողներն առավել ակտիվ են Մեղրիում ու Տաթևում, պասիվ են Գյումրիում
- Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
- ԿԸՀ. Ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը բացվել են ճիշտ ժամանակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան