Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածու Հարություն Սինանյանը։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնել է Սինանյանի փաստաբանը։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ մի շարք համայնքներում, այդ թվում Գորիսում ՏԻՄ ընտրություններ են։
«Արդեն 20 րոպե կանգնած եմ Ոստիկանության բաժնի դիմաց և ոստիկանները թույլ չեն տալիս բարձրանալ, տեսակցել բերման ենթարկվածին։ Սա ապօրինություն է, մենք սրա մասին ահազանգել ենք ոստիկանության թեժ գիծ։ Այստեղ ոստիկանապետն ասել է թող համբերեն»,- ասել է փաստաբան Մելքոնյանը՝ նշելով, որ տեղյակ չէ, թե ինչ հիմքով է բերման ենթարկվել ավագանու անդամի թեկնածուն։
Մանրամասն՝ տեսանյութում։
Հարակից հրապարակումներ`
- «Զարթոնք» կուսակցություն. Ընտրախախտումներ Գյումրիում
- Ընտրողներն առավել ակտիվ են Մեղրիում ու Տաթևում, պասիվ են Գյումրիում
- «Անկախ դիտորդ». Տեղում առանց պետահամարանիշի մեքենաների վրա ՔՊ թեկնածուի լուսանկարն է
- Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
- Գյումրու քաղաքապետի թեկնածու Հակոբյանն ահազանգում է օրինախախտման մասին
- ԿԸՀ. Ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը բացվել են ճիշտ ժամանակին