Երասխում անցած գիշեր ադրբեջանցիների գնդակոծության հետևանքով կրկին հրդեհ է բռնվել. ՄԻՊ
Հհոկտեբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Ըստ ահազանգերի՝ կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ: Այս մասին ահազանգում է ՄԻՊ Արման Թաթոյանը։
Նշվում է, որ գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:
«Սրանք ահաբեկչական հանցավոր արարքներ են: Այս սանձարձակությունները ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված այս ահազանգերը փատահավաք աշխատանքների շրջանակում հաստատվել են օբյեկտիվ ապացույցներով ու մի քանի աղբյուրով ստուգված տվյալներով:
Ադրբեջանական զինծառայողների համար ակնհայտ է, որ իրենք վնաս են տալիս գյուղացիներին, ոչնչացնում են նրանց գույքը, խախտում են նրանց կյանքի ու սեփականության իրավունքը, խաթարում են խաղաղ կյանքն ու անվտանգությունը:
Այս արարքը ևս մեկ անգամ հիմնավորում է, որ պետք կատարվի է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևի անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու պահանջը»,-ընդգծել է Մարդու իրավունքների պաշտպանը։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կրակից Երասխում բռնկված հրդեհը հաջողվել է մարել այսօր առավոտյան
- Երասխ գյուղը պարբերաբար ենթարկվում է ադրբեջանական զինված ուժերի գնդակոծության. ՀՀ ՄԻՊ
- Երասխում ադրբեջանցիների կրակոցներից խոտի դեզ է այրվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան