«Զարթոնք» կուսակցություն. Գյումրիում ՔՊ վստահված անձը ուղղորդում է ընտրողներին
Գյումրիում ընտրախախտումները շարունակվում են։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վստահված անձը ուղղորդում է ընտրողներին։ Այս մասին հայտնում է «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը։
«Թիվ 31/53 տեղամասում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վստահված անձը ուղղորդում է քաղաքացիներին: Նույն վստահված անձի ուղղորդմամբ է քաղաքացին Ռուսաստանի Դաշնության անձնագրով մասնակցել ընտրություններին»,- նշում են կուսակցությունից։
Կուսակացությունից նաև տեղեկացնում են, որ թիվ 31/45 տեղամասում «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության վստահված անձին փորձել են դուրս հանել տեղամասից, այն պատճառաբանությամբ, որ վստահված անձը տեսանկահանել և լուր է տարածել:
ՀՀ ընտրական օրենսգրքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վստահված անձի` սույն օրենսգրքով սահմանված իրավունքների որևէ սահմանափակում չի թույլատրվում։ Ոչ ոք (այդ թվում` ընտրական հանձնաժողովները) իրավունք չունի (իրավունք չունեն) վստահված անձին դուրս հանելու քվեարկության սենյակից կամ այլ կերպ նրան մեկուսացնելու հանձնաժողովի աշխատանքներին ներկա գտնվելուց, բացառությամբ նրա կողմից սույն օրենսգրքի պահանջներն այն եղանակով խախտելու դեպքերի, որոնք էապես խաթարում են ընտրական հանձնաժողովի բնականոն աշխատանքը կամ քվեարկության բնականոն ընթացքը։
Հարակից հրապարակումներ`
- Ընտրողներն ամենապասիվը Գյումրիում են
- Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
- «Զարթոնք» կուսակցություն. Ընտրախախտումներ Գյումրիում
- «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան
- Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
- Ընտրողներն առավել ակտիվ են Մեղրիում ու Տաթևում, պասիվ են Գյումրիում
- Լևոն Բարսեղյան. Գյումրիի ընտրատեղամասերում անդորր է, ընտրողները պասիվ են
- Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան