Այս ամեն ինչը վախի մթնոլորտ ստեղծելու, կաշկանդված պահելու համար է. Իրինա Յոլյան
«Շոուն շարունակվում է»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Առուշ Առուշանյան» դաշինքի անդամ Իրինա Յոլյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ դաշինքի շտաբը դեռ շարունակվում է փակ մնալ իրավապահների կողմից։
Նա ընդգծեց՝ փաստացի արձանագրված ընտրակաշառք բաժանելու դեպքեր կան, բայց դեռևս այստեղ շոուի պրոցես է տեղի ունենում և ոստիկանությունը որևէ ահազանգի հետքերով չի գնում։
«Շոու է կազմակերպված, բայց ամենակարևորը՝ բոլոր շտաբերն աշխատում են, վստահված անձինք ընտրատեղամասերում են, բոլորը լավ տրամադրությամբ։ Անկախ դժվարություններից, խոչընդոտներից, պատրաստ են ցանկացած սցենարի՝ սկսած լույսերի անջատումից, քվեատուփերի գողանալու պրոցեսներից։ Ամեն ինչ սպասում ենք, ամեն ինչի պատրաստ ենք»,- ասաց Գորիսի նախկին փոխհամայնքապետը։
Նրա խոսքով, այս ամեն ինչը վախի մթնոլորտ ստեղծելու, կաշկանդված պահելու համար է, բայց հավատում է, որ գորիսեցիները վստահ ու հստակ կերպով գնալու են ընտրության և կատարելու իրենց քաղաքացիական պարտքը։
Յոլյանի խոսքով, տեղի ունեցողը իրավական կոնտեքստի հետ բացառապես կապ չունի։
«Բոլորը խախտումները փաստերով արձանագրված է, փորձելու ենք հետագայում, կախված իրավիճակից, մեր սցենարով առաջ գնալ»,- ասաց Իրինա Յոլյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
- «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան
- Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
- Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները