Լևոն Բարսեղյան. Գյումրիի ընտրատեղամասերում անդորր է, ընտրողները պասիվ են
«Հայրաքաղաք» դաշինքի կողմից Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց՝ բոլոր ընտրատեղամասերում անդորր է, ահազանգեր չեն ստացվել խախտումների մասին։
«Ամեն ինչ հանդարտ է։ Գրեթե բոլոր տեղամասերում նույն անդորրն է։ Բայց տեսնենք, թե օրվա ընթացքում ինչ կլինի։ Միակ խնդիրն այն է, որ ընտրողները պասիվ են։ Դա հաղորդում են մեզ գրեթե բոլոր տեղամասերից»,- ասել է Բաղդասարյանն՝ ավելացնելով, որ բոլոր 82 տեղամասերում ունի վստահված անձինք։
Հիշեցնենք, որ Գյումրու համամասնական ընտրություններին մասնակցում է տասը քաղաքական ուժ։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ. Ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը բացվել են ճիշտ ժամանակին
- «Ժողովուրդ». Իշխանությունն իր ողջ ռեսուրսը կենտրոնացրել է Գյումրիում
- ԱԱԾ պահեստազորի սպան` Գյումրիի քաղաքապետի թեկնածու
- ՀՀԿ-ն ՏԻՄ ընտություններին Գյումրիում կառաջադրի Արտյոմ Ղուկասյանի թեկնածությունը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան