Շուռնուխում հաղթել է Առուշ Առուշանյանը
Սյունիքի Գորիս համայնքի 18 ընտրատեղամասերից 4 ընտրատեղամասում արդեն ամփոփվել են ընտրությունների արդյունքները։ Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանն ասաց, որ Շուռնուխում Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել է 42 քաղաքացի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Վլադիմիր Աբունցի օգտին՝ 14 քաղաքացի։
Որոտանում 68 քաղաքացի քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին, 31 քաղաքացի՝ ի օգուտ իշխանության թեկնածուի, Բարձրավանում՝ 37 քաղաքացի քվեարկել է Առուշ Առուշանյանի օգտին, 33 քաղաքացի՝ իշխանության թեկնածուի։
Մ. Հովսեփյանի ներկայացրած տվյալներով, Ներքին Խնձորեսկում 88 քաղաքացի քվեարկել է ի օգուտ Առուշ Առուշանյանի, 11 քաղաքացի ՀԱԿ թեկնածու Կարեն Լազարյանի, 36 քաղաքացի՝ ի օգուտ իշխանական թևի։
«Այս պահի դրությամբ 253 քաղաքացի քվեարկել է Առուշանյանի, 11 քաղաքացի՝ Կարեն Լազարյանի, 114 քաղաքացի ի օգուտ իշխանության թեկնածուի»,- ասաց Մ. Հովսեփյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջ խուզարկության գործընթացն ապօրինի է. Առուշանյանների պաշտպան
- Այս ամեն ինչը վախի մթնոլորտ ստեղծելու, կաշկանդված պահելու համար է. Իրինա Յոլյան
- Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
- «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան
- Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
- Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
- Առուշանյանը գտնում է, որ այս ամեն ինչն իր մեջ պարունակում է քաղաքական երանգ. Պաշտպան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան