Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
Կարմիր բերետավորները Գորիսում մտել են «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբ: Համայնքապետի թեկնածու Առուշ Առուշանյանի հորը՝ Գագիկ Առուշանյանին թույլ չտվեցին ն ներս մտնել։ Այնուհետև նրան հրավիրեցին ներս։
Դաշինքի անդամ Իրինա Յոլյանը լրագրողներին ասաց, որ բազմաթիվ ահազանգեր ունեն ապօրինիությունների, ընտրախախտումների մասին, հատկապես Տեղ համայնքում ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին։
«Բայց ինչպես տեսնում եք, ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ այս դաշինքի դեմ աշխատելու համար։
Բոլոր ընտրատեղամասերում կուտակումներ են, ուղղորդումներ են, կրկնակի քվեարկությաւններ, բայց ոստիկանությունը չի զբաղվում, հետաքրքրված չէ, կոնկրետ ուղղորդված եկել են Առուշանյան դաշինքի գործունեությունը խաթարելու»,- ասաց Ի. Յոլյանը։
Նա նշեց, որ ամբողջ քաղաքում ոստիկաններ են. «Ինչքան ուժային կառույցներ գիտեք, բոլորը կենտրոնացած են Գորիսում։ Ահաբեկում են ամբողջ քաղաքին»։
«Մինչև ընտրությունները պեական, վարչական ռեսուրսն ապօրինաբար օգտագործվել է, ում գիտեք պետական ապարատում՝ օրենքների վրա ոտքերը սրբելով այստեղ իրականացրել են քարոզչություն։ Որևէ մեկի նկատմամբ քրեական գործ հարուցվա՞ծ է, կալանավորված անձինք գիտե՞ք։ Ոչ»,- ասաց Ի.Յոլյանը։
Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանն ասաց, որ Հայաստանում այլևս նորմալ քաղաքական պայքար գոյություն ունի։
«Քաղաքական տեռոր է։ Մրցակցության բոլոր նորմատիվները խախտված են։ Այն, ինչ այս պահին անում է իշխանությունը, նորմալ չէ։ Այս ամեն ինչը կազմակերպված է իշխանական թեկնածուին բարձրացնելու, մեզ վրա ստվեր գցելու համար»,- ընդգծեց նա։
Նա կոչ արեց գորիսեցիներին ակտիվ մասնակցել ընտրությունների ու քվեարկել հանուն վաղվա օրվա։
«Մենք այլընտրանք չունենք։ Պետք է իրականացնենք մեր ծրագրերը, պետք է մեր համայնքից սկսվի այն օրինականությունը, որը պետք է լինի նորմալ երկրում»,- ասաց Մ. Հովսեփյանը։
Հարակից հրապարակումներ`
- «Զարթոնք» կուսակցություն. Ընտրախախտումներ Գյումրիում
- Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
- Ընտրողներն առավել ակտիվ են Մեղրիում ու Տաթևում, պասիվ են Գյումրիում
- Լևոն Բարսեղյան. Գյումրիի ընտրատեղամասերում անդորր է, ընտրողները պասիվ են
- Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
- ԿԸՀ. Ընտրությունների համար ձևավորված բոլոր 152 ընտրական տեղամասերը բացվել են ճիշտ ժամանակին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան