Մահացել է Վանո Սիրադեղյանը
Հոկտեմբերի 15-ին մահացել է ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանը։ Նրա մահվան մասին գույժը տարածել է Վանո Սիրադեղյանի ընտանիքը` որդին` Խաչատուր Սիրադեղյանը և կինը` Ռուզան Տոնոյանը։
Հայաստանի պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սմբատի Սիրադեղյանը ծնվել է 1946թ. նոյեմբերի 13-ին Տավուշի մարզի Կոթի գյուղում։
ՀՀ անկախության առաջին տասնամյակում զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պետական առանցքային պաշտոններ։ 1990-ական թվականներին եղել է Հայաստանի Հանրապետությունում իշխանության եկած Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ) առաջնորդներից։
Մինչև մահը գտնվել է միջազգային հետախուզման մեջ։