Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում ավագանու ընտրությունների նախօրեին մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել քաղաք: Այս մասին հայտնել է NEWS.am-ի թղթակիցը Գորիսից։
«Ոստիկանությունը գիշերն ուժեղացված ծառայություն է անցկացրել քաղաքում»,- գրում է աղբյուրը։
Գորիսում պայքարելու են 2 կուսակցություն և 1 դաշինք՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները և նոր ձևավորված «Առուշ Առուշանյան» դաշինքը։
«Առուշ Առուշանյան» դաշինքի քաղաքապետի թեկնածու Առուշ Առուշանյանը այս պահին կալանավորված է:
Հարակից հրապարակումներ`
- Առուշանյանը գտնում է, որ այս ամեն ինչն իր մեջ պարունակում է քաղաքական երանգ. Պաշտպան
- Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն ազատության մեջ է
- Առուշ Առուշանյանն ազատ չի արձակվի
- Իրինա Յոլյան. Գորիսում առաջիկայում ընտրություն է, իշխանությունն ամեն ստորության ընդունակ է
- Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները
- ԿԸՀ-ն Գորիսում մերժել է Կոմկուսի գրանցումը
- Գորիսում ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել քաղաքական չորս ուժ