17.10.2021. Կորոնավիրուսից 24 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 11 466 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1697 նոր դեպք:
«Ունենք 790 առողջացած, 24 մահվան դեպք»,-հայտնում են առողջապահության նախարարությունից։
Համավարակից ի վեր Հայաստանում մահացել է կորոնավիրուսով 7011 հիվանդ։
Հոկտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 281 991 դեպք, որոնցից 253 936-ն` առողջացած, 5778-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 21 044 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 886 064 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 16.10.2021. Կորոնավիրուսով 42 հիվանդ է մահացել
- 15.10.2021. ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային 1765 նոր դեպք, որից 38-ը մահվան ելքով
- 14.10.2021. Կորոնավիրուսի 1589 նոր դեպք է գրանցվել, մահացել է 29 հիվանդ
- 13.10.2021. Կորոնավիրուսով 31 հիվանդ է մահացել
- 12.10.2021. Կորոնավիրուսով 44 հիվանդ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան