Ընտրողներն առավել ակտիվ են Մեղրիում ու Տաթևում, պասիվ են Գյումրիում
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ՏԻՄ ընտրությունների մասնակցության վերաբերյալ առաջին ցուցանիշները։
Ըստ այդմ, ժամը 11-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 6.13 տոկոս։
Ընտրողներն առավել ակտիվ են Սյունիքի մարզի Տաթև, Մեղրի համայնքներում։ Այստեղ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 14 տոկոսից ավելին։
Սյունիքի Տեղ համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 11.26 տոկոսը։ Մնացած մյուս համայնքներում գրանցվել է 10 տոկոսից ցածր մասնակցություն։
Շիրակի մարզկենտրոն Գյումրիում ընտրողներն առավել պասիվ են, այստեղ գրանցվել է 3.92 տոկոս մասնակցություն։
Ահա մասնակցության ցուցանիշները՝ ըստ համայնքների։
Հիշեցնենք, որ ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում։
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են անցկացվում Շիրակի, Սյունիքի և Տավուշի մարզերի 6 համայնքում, իսկ Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզերի 3 համայնքում անցկացվում են մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ։