ԱՄՆ Պաշտպանության նախարարը Վրաստանում խոսել է «3 + 3» ձևաչափի մասին
Այցով Վրաստանում գտնվող ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրճուլաձեի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է «3 + 3» ձևաչափին։ Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։
Օսթինի խոսքերով, Ռուսաստանը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը։
«Ինչ վերաբերում է 3 + 3 ձևաչափին, ապա առաջարկի հետ կապված ես ուղղակի ասացի, որ Ռուսաստանը, որը բռնազավթել է Վրաստանի տարածքի 20%-ը, պետք է հարգի 2008 թվականի հրադադարի համաձայնագիրը, նախքան որևէ նոր հարթակի մասին խոսելը: Նախքան խոսելը Հարավային Կովկասի երկրների համագործակցության մասին, նրանք պետք է ամրապնդեն տարածաշրջանային համագործակցությունը», - ասել է Լլոյդ Օսթինը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանն առաջարկում է ստեղծել «3 + 3» բանակցային ձևաչափ՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Իրանի ու ՌԴ մասնակցությամբ։ Վրաստանը հայտարարում է, որ դեմ է այս ձևաչափին ու առաջարկում նոր հարթակ՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան:
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Ռուսաստանը և Իրանը քննարկել են «3 + 3» ձևաչափի գաղափարը
- Ջորջ Քենթ. «3+3» նախաձեռնությունը դուրս է թողնում ԱՄՆ-ին և արևմտյան այլ գործընկերներին
- Զալկալիանի․ Վրաստանը դեմ է «3+3» պլատֆորմին ու առաջարկում է նորը՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին