ԱՄՆ նախկին պետքարտուղարը մահացել է կորոնավիրուսից
ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոլին Փաուելը մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդություններից: Այս մասին գրում է «BBC» -ն՝ վկայակոչելով նրա ընտանիքի հայտարարությանը:
Փաուելը 84 տարեկան էր: Վերջինս նախկին զինվորական էր, որը 2001 թվականին դարձել է աֆրիկյան ծագմամբ առաջին պետքարտուղարը՝ հանրապետական Ջորջ Վ. Բուշի օրոք:
Ընտանիքի հայտարարության մեջ նշվում է, որ գործիչը կորոնավիրուսի դեմ ամբողջական պատվաստում էր ստացել:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում