Աննա Մկրտչյան. Իշխանության պարտությունը դիմադրության արդյունք էր
«ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, թե այս իշխանությունն ինչ գործիքներով է պատկերացնում իր գոյությունն ու իշխանության երկարաձգումը։ Երեկ տոտոալ վախի մթնոլորտ էր՝ ստի ու կեղծիքի չափաբաժիններով համեմված»,- «Հայելի» ակումբում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։
Նրա խոսքով, մարդիկ, որոնք տարիներ շարունակ քննադատել են ու խոսել ընտրակաշառքի դեմ, այս ընտրություններում ակտիվ օգտագործել են այդ գործիքը։
«Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են փողոցում մարդկանց գումար բաժանում, թե ինչպես են ՔՊ-ական մարզպետներն օգնության ու օժանդակության ներքո մարդկանց գումարներ բաժանում ընտրություններից մեկ-երկու օր առաջ, թե ինչպես էին փորձում տեռորով վախեցնել այն ընդդիմադիրներին, որոնք իրենցից ուժ էին ներկայացնում ու խնդիրներ կարող էին ստեղծել իշխանության համար»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով, ակնհայտ է՝ իշխանությունն իր պահպանումը տեսնում է միայն վախի մթնոլորտի օր առաջ ավելի ուժգնացմամբ, իսկ նիկոլահպատակ ուժայինները կատարում են Նիկոլի ցանկությունները, որոնք օրենքի հետ ոչ մի կապ չունեն։
«Այդ տեռորը, վախը, սուտն ու կեղծիքը տալիս են հակազդեցություն, չնայած վարչական ռեսուրսներին, անհամարժեք ծախսված օժանդակություններին, որոնք իրականում կաշառք էին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները տեղական ընտրություններում կարողացան ցույց տալ հակազդեցության։ Այն համայնքներում, որտեղ իշխանությունը պարտվել է, փաստացի դիմադրության արդյունք է, քանի որ իշխանությունը բաց չի թողել լծակներն օգտագործելու հնարավորությունը՝ ցույց տալու, որ Հայաստանում կարող են անել, ինչ ուզում են անկախ օրենքից»,- ասաց Աննա Մկրտչյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան