Այս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար. Ավետիք Չալաբյան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը գրում է.
«ՏԻՄ ընտրությունների թարմ հետքերով.
Երեկ կայացած ՏԻՄ ընտրությունների արդյունքում, չնայած գործող իշխանության կատաղի հակազդեցությանը և «գոտկատեղից ներքև» տարբեր հարվածներին, ընդդիմության թեկնածուները հաղթանակ տարան Գյումրիում, Գորիսում և Մեղրիում: Սա հունիսի 20-ի հիասթափեցուցիչ համապետական ընտրություններից հետո շատ կարևոր ձեռքբերում է թե ընդդիմության, և թե ողջ հասարակության համար, և բացահայտում է մի քանի կարևոր իրողություն՝
ա) գործող իշխանության կողմից տարվող պարտվողական քաղաքականությունը, շարունակական զիջումները թշնամուն ավելի և ավելի մեծ հանրային դժգոհություն են առաջացնում, նույնիսկ այն հասարակական շրջանակներում, որոնք դեռևս չորս ամիս առաջ աջակցել են այդ իշխանությանը որպես հնարավոր «չարյաց փոքրագույն»,
բ) տեղերում հանրային աջակցություն են ստանում այն մարդիկ, ովքեր իրենց ապրած կյանքով և գործերով են վաստակել իրենց հեղինակությունը, և ոչ թե կուսակցական պատկանելությամբ՝ նախկին թե ներկա,
գ) երբ գործող իշխանությունը բախվում է այդպիսի մարդկանց վճռական դիմադրությանը, նրա ամբողջ ադմինիստրատիվ մեքենան՝ ոստիկանությունը, ԱԱԾ-ը, դատախազությունը, դատարանները կարող են բավարար չլինել այդ դիմադրությունը հաղթահարելու համար, մանավանդ երբ այն համատարած բնույթ է ստանում.
Այս ամենը ճանապարհ է բացում երկրում որակապես նոր իշխանություն ձևավորելու համար, և ի վերջո իրապես ազգային և ժողովրդավարական պետություն դառնալու համար: Սա երկար ճանապարհ է, որ մենք պետք է հետևողականորեն անցնենք, մինչ այդ ես շնորհավորում են ընդդիմության բոլոր այն թեկնածուներին, որոնք երեկ դժվարին պայքարում արժանի հաղթանակ են տարել:
Հատուկ ցանկանում եմ առանձնացնել Առուշ Առուշանյանին, որն այդ հաղթանակը տարել է՝ գտնվելով գործող իշխանության կողմից պարտադրված մեկուսացման մեջ, և շնորհակալություն հայտնել նրա բոլոր թիմակիցներին՝ այդ պայմաններում միասնականություն և վճռականություն ցուցաբերելու համար»:
Հարակից հրապարակումներ`
- Մեղրիում ՏԻՄ ընտրություններին հաղթել է «Հանրապետություն» կուսակցությունը
- Ռուբեն Մելիքյան. Եթե այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից
- Առուշ Առուշանյան. Սա հաղթանակի սկիզբն է
- Եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին. Մենուա Հովսեփյան
- Առուշանյանի շտաբում տոնում են հաղթանակը. «Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար»
- Գյումրիում 29 ընտրատեղամասերի արդյունքներով՝ ՔՊ-ն պարտվում է
- Շուռնուխում հաղթել է Առուշ Առուշանյանը
- Ամբողջ խուզարկության գործընթացն ապօրինի է. Առուշանյանների պաշտպան
- Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
- «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան
- Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան