Գորիսեցին մերժեց պատերազմ, պարտություն և զոհեր բերած իշխանություններին.Արեգնազ Մանուկյան
«Սա շատ լավ ցուցիչ է, որ գորիսեցիները մերժեցին պողպատե, մուրճային իրականությունը, որն իրենց պարտադրվում էր այս իշխանությունների կողմից, նաև մերժեցին սուտը և կեղծիքը»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը և հավելեց, որ ՏԻՄ ընտրություններով Գորիսը մերժեց պատերազմ, պարտություն և զոհեր բերած իշխանություններին:
Նրա խոսքով՝ գորիսեցիներն ընտրեցին ապագան, բայց՝ արժանապատիվ ապագան:
«Այն դեպքում, երբ իշխանություններին ընտրությունների ժամանակ չի հաջողվում բանակի գործոնը կիրառել, անձնագրերի նույնականացման կամ չնույնականացման միջոցները կյանքի կոչել, մենք ստանում ենք բոլորովին այլ պատկեր»,-ասաց Աժ պատգամավորը՝ գնահատելով Գորիսի ՏԻՄ ընտրությունները:
Մանուկյանը տեղեկացրեց, որ Աժ արտահերթ ընտրությունների ժամանակ արձանագրված այդ ընտրախախտումների փաստերով դիմել են ՍԴ և հիմնավոր կասկածներ ունեն, որ այդ ընտրախախտումների արդյունքում է, որ իշխանություններին հաջողվել է Սյունիքում և այլ բնակավայրերում ունենալ իրականությունն չարտացոլող պատկեր:
Ըստ պատգամավորի՝ քաղաքացիները կամաց կամաց սկսել են հասկանալ, թե ԱԺ արտահերթ ընտրություններում 3-րդ համարի քվեաթերթիկին ձայն տալով ի՞նչ ապագա են ընտրել և այս կարճ ժամանակահատվածում իրենք արդեն իսկ մերժում են իրենց ընտրած անհեռանկար ապագան:
Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ Գորիսում Առուշ Առուշանյանը հաղթեց իշխանությունների աննախադեպ ճնշումների, ոստիկանական մեծ ուժեր կուտակելու պայմաններում և հավելեց, որ այդ ճնշումները սկսվել էին շատ ավելի շուտ, երբ կալանավորում էին Առուշանյանին և իր ընկերներին:
Նա մյուս համակնքներին կոչ արեց հետևել Գորիսի օրինակին:
«Հայաստան» խմբակցության պատգամավորը հիշեցրեց, որ 2008 թվականի ընդդիմաության նպատակը ՀՀ պետականությունը թուլացնելն էր, ինչը նրանց հաջողվեց 2018-ին՝ իշխանության գալով:
Մանուկյանի խոսքով՝ այսօրվա ընդդիմությունը, ի տարբերություն 2008-ի ընդդիմության, պետականամետ է, և դրա համար էլ շատ կշռադատված է գործում, ինչը որոշակի դանդաղկոտության տպավորություն կարող է թողնել:
Նա պնդեց, որ շատ արագ ընդդիմությունը պետք է գործեր նոյեմբերի 9-ից անմիջապես հետո, ինչը տարբեր պատճառներով չարվեց, իսկ ներկայում այդ ուժը հանդիպումներ է անցկացնում մարզերում, որպեսզի իշխանափոխության գործընթացը սկսի փողոցներում, բայց աշխատում է այնպես գործել, որ չվնասի հայոց պետականությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին