18.10.2021. Արցախում կորոնավիրուսի 21 նոր դեպք է գրանցվել, մեկ մարդ մահացել է
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 17-ին կատարվել է 176 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 76 վարակակիր: Բժիշկները 11 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 30-ինը՝ ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում:
Արցախում գրանցվել է մեկ մահվան դեպք։ Հիվանդը՝ 84-ամյա տղամարդը, մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) հետևանքով, ում մոտ ախտորոշվել էր երկկողմանի պոլսիգմենտար թոքաբորբ։
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 14 543 քաղաքացու հետազոտություն, որից 1369-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 17.10.2021. Արցախում կորոնավիրուսային հիվանդության 31 նոր դեպք է գրանցվել
- 14.10.2021. Արցախում կորոնավիրուսի 34 դեպք է գրանցվել
- 13.10.2021. Արցախում կորոնավիրուսի 36 դեպք է գրանցվել
- 08.10.2021. Արցախում կորոնավիրուսի 12 դեպք է գրանցվել
- 07.10.2021. Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել, 6 հիվանդի վիճակը ծանր է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան