
ԲՀԿ-ն Ստեփանավանում քաղաքապետի թեկնածու է առաջադրել Հարություն Ղարագյոզյանին
Լոռու մարզի Ստեփանավան համայնքում համամասնական ընտրություններին երեք կուսակցություն է մասնակցելու՝ «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային Կոնգրես, «Քաղաքացիական պայմանագիր»։
ԲՀԿ ընտրական ցուցակը ղեկավարում է Հարություն Արտեմի Ղարագյոզյանը։ ՀԱԿ ընտրական ցուցակը գլխավորում է Վանո Հակոբյանը, ՔՊ-ինը՝ Ստեփանավանի համայնքապետարան, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այստեղ քաղաքապետի ընտրություններ կանցկացվեն նոյեմբերի 14-ին, թեկնածուների գրանցումն ավարտվել է հոկտեմբերի 15-ին։ Այստեղ նախընտրական քարոզչությունը կմեկնարկի հոկտեմբերի 20-ին, կավարտվի նոյեմբերի 12-ին։