Ես զարմանում են, թե ինչպե՞ս գյուղացիները չեն գնացել և ծեծել Փաշինյանին. Գևորգ Պետրոսյան
«Սա ավելի մեծ հաղթանակ է քան կարելի է կարծել, այնպես չէ, որ այն միայն Առուշ Առուշանյանի կամ գորիսեցիների հաղթանակն էր, այլ նաև այս երկրի և ժողովրդի ճակատագրով մտահոգվածների հաղթանակն էր»,-այսօր ասուլիսում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը և հավելեց, որ այն ապացուցեց, որ սյունեցին լեռնային ոգու տեր է և նրան հնարավոր չէ կոտրել:
Պետրոսյանը հիշեց, որ նույն ՔՊ-ականները պնդում էին, որ սյունեցիեներն արդեն կոտրվել են, բայց ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ նրանք չեն կոտրվել:
«Երեկ սյունեցին արձանագրեց մի հայտնի ճշմարտություն, որ բանտարկված առյուծն ավելի զորավոր է, քան ազատության մեջ վխտացող բորենիները»,-ասաց Աժ նախկին պատգամավորը:
Անդրադառնալով սահմանային վերջին միջադեպերին՝ նախկին պատգամավորը շեշտեց, որ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չարձագանքեց դրանց և պնդեց, որ դրա համար շուտով նրան կարելի է անհայտ բացակայող ճանաչել:
Պետրոսյանի խոսքով՝ ողջ ազգն այդ գիշեր սպասում էր պետության արձագանքին, բայց Փաշինյանն այդպես էլ ելույթ չունեցով, այն դեպքում, երբ ինքը չպետք է քներ և պարտավոր էր լուրեր հաղորդել վիրավորների մասին:
Նա հիշեց, որ սահմանային միջադեպի պահին Նիկո Փաշինյանը կառավարությունում խոսում էր տնկիների մասին և խորհուրրդ տալիս կտրել բոլոր ծառերը և դրանց փոխարեն սերտիֆիկացված ծառեր տնկել:
«Ես զարմանում են, թե ինչպե՞ս գյուղացիները չեն գնացել և ծեծել Փաշինյանին»,-հայտարարեց նախկին պատգամավորը և նկատեց, որ որպեսզի ծառը բերք տա, պետք է տարիներ անցնեն, իսկ Փաշինյանը գյուղացուն առաջարկում է կտրել իր եկամտի աղբյուրները և տարիներով սպասել նոր տնկիների բերքատվությանը:
Գևորգ Պետրոսյանը ենթադրեց, որ դրանով Նիկոլ Փաշինյանը ցանկանում է Հայաստանում ապահովել թուրքական գյուղմթերքի վաճառքը:
«Այսօր Հայաստանի կարևոր մասը դարձել է Թուրքիայի և Իրանի կռվախնձորը, իսկ այս մարդը պատվաստման ռեկլամ է անում»,-նշեց բանախոսը և ենթադրեց, որ իրականում իշխանությունները իրականացնում են պատվաստման թվերի տակ չմնալու իրենց ցանկությունը և մարդու իրավունքը կամ առողջությունը նրանց չի հետաքրքրում:
Անդրադառնալով պատվաստվելը օրենքով պարտադրելու իշխանության փորձերին՝ ԱԺ նախկին պատգամավորը հայտարարեց, որ այն լուծում չէ, քանի որ Սահմանադրության 25-րդ հոդվածը, որը վերաբերում է քաղաքացու՝ իր կամքին հակառակ բժշկական փորձի չենթարկվելու իրավունքին, կարող է փոփոխվել միայն սահմանադրական հանրաքվեի միջոցով:
Նա պնդեց, որ Սահմանադրության 25-րդ հոդվածի գործողության դեպքում որևէ օրենսդրական փոփոխություն հակասահմանադրական է համարվելու:
Անդրադառնալով Արդարադատության նախարարարության այն հիմնավորմանը, որ պատգամավորները, դատավորները և մյուս պաշտոնյաները դուրս են մնացել պարտադիր պատվաստվողների ցուցակից, քանի որ նրանք չունեն վերադասեր, որ վերջիններիս պատասխանատվության ենթարկի՝ Պետրոսյանն ասաց. «Եթե սա ասեր Ռոբիզոն Կրուզոյի վեպի Ուրբաթը, կամ սոցիալական միջավայր դուրս չեկած Մաուգլին, ապա ինչ որ տեղ կարելի էր հասկանալ»:
Բանախոսը արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին հարցրեց, թե ի՞նչ է նշանակում դատավորը վերադաս չունի:
«Բա որ դատավորներին սկսել եք արևածաղկի նման չրթել դատական համակարգից ԲԴԽ-ի միջոցով, բա վերջինս վերադաս չէ՞»,-հարցադրում արեց նախկին պատգամավորը և միևնույն ժամանակ հակասական համարեց, երբ գործադիր մարմնի ղեկավարը պատժում է դատական մարմնի ներկայացուցչին, բայց փաստն այն է, որ դա այսօր Հայաստանում արվում է:
Նա իրավաբանական անգրագիտություն համարեց քաղաքացիների անձնագրերում ծննդյան վայրի հիշատակման վերաբերյալ նոր նախագիծը և պնեց. «Իշխանությունները դրանով քանդում են ՀՀ-ի և ՀՀ քաղաքացու իրավաքաղանական կապը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա