Ցեղասպանություն իրականացրած զույգին մենք ման ենք գալիս և հասնելու ենք դատաստանի. Զարուհի Փոստանջյան
«Անցկացվեցին ՏԻՄ ընտրություններ, բայց դրանք ունեին քաղաքական օրակարգ՝ թե արդյո՞ք մենք մերժում ենք թուրքերին և ըմբոստանո՞ւմ ենք թուրքական զավթիչների դեմ»,-«Հայելի» մամուլի ակումբում հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր, փաստաբան Զարուհի Փոստանջյանը:
Նրա խոսքով՝ Գորիսի ՏԻՄ քաղաքական ընտրություններում հայերը հաղթեցին թուրքերին:
Փոստանջյանը պնդեց, որ Գորիսում հնարավոր եղավ հաղթել, քանի որ ԿԸՀ-ն հնարավորություն չուներ նկարչություն անել և զնծառայողները չէին մասնակցում ընտրությանը:
Նա նաև պնդեց, որ 2018 և 2021 թվականների ընտրությունները նույնպես կեղծվել էին:
Ըստ Փոստանջյանի՝ ընդդիմությունը, որը նախկինում իշխանություն էր, պետք է արագ ձևավորի իշխանությունից ազատվելու օրակարգ՝ հաշվի առնելով Առուշ Առուշանյանի հաղթանակի կարգախոսը՝ Հայաստան-Արցախ միասնությունը:
Փաստաբանը գտնում է, որ պատերազմը պարտվել ենք դավաճանության հետևանքով, իսկ այսօր էլ կատարվում է Հայաստանը հանձնելու թուրքական պատվերը:
Նրա խոսքով, եթե Արցախը տալիս են, ապա այն նշանակում է, որ տալիս են իրենց երեխաներին, ծնողներին և նախնիների գերեզմանը:
«Նիկոլ փաշինյանը ոչ թե պետք է գնա իր հին՝ Արթիկի բանտախուցը, որտեղ բամբակների մեջ էր քնում, այլ՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկ, իսկ Աննա Հակոբյանն էլ կանանց ՔԿՀ կտեղափոխվի»,-հայտնեց բանախոսը:
Կարծիք հայտնելով, որ հայտնի զույգը չի հասնի մինչև դատական պրոցեսը՝ Փոստանջանը պնդեց. «Այս ցեղասպանություն իրականացրած զույգին մենք ման ենք գալիս և հասնելու ենք դատաստանի»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին