Պերմում աշակերտը հրաձգություն է իրականացրել դպրոցում
Ռուսաստանի Պերմի երկրամասի Սարս բնակավայրի դպրոցներից մեկում աշակերտը հրաձգություն է իրականացրել: Այս մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը, վկայակոչելով իրավապահ մարմիններին։
Նշվում է, որ աշակերտը դպրոց է մտել հրազենով:
Նա հասցրել է մեկ անգամ կրակել առաստաղին: Դեպքի պահին տարածքում է եղել միայն պահակը: Նա չի տուժել:
Դպրոցականին ձերբակալել են: Նրա գործողությունների շարժառիթները պարզվում են: Հաղորդվում է, որ կրակ բացած աշակերտին վնասազերծել է տնօրենը՝ համոզելով նրան տալ իր զենքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում