Պուտինը խոսել է տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցության մասին
Հայ-ռուսական ութերորդ միջտարածաշրջանային ֆորումի մասնակիցներին ուղղված իր ողջույնի խոսքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով։ Այս մասին գրում է Ria-ն։
«Ռուսաստանի և Հայաստանի միջև հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, կրում են իսկապես դաշնակցային բնույթ: Մեր պետությունների միջև առկա է էական քաղաքական երկխոսություն, արդյունավետ համագործակցություն տարբեր ոլորտներում: Հայ-ռուսական կապերի զարգացման գործում շատ էական դեր է խաղում միջտարածաշրջանային համագործակցությունը՝ հնարավորություն տալով իրականացնել փոխշահավետ նախագծեր տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում»,- ասել Պուտինը:
Պուտինը կարևորել է, որ համաժողովի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի պաշտոնատար անձինք, հասարակական կազմակերպությունները, գիտական, փորձագիտական և գործարար շրջանակները կարողանան փորձի փոխանակում կատարել, քննարկել երկկողմ օրակարգի հարցեր և նախանշել հետագա համատեղ աշխատանքի ուղիները:
«Հուսով եմ, որ համաժողովը կանցնի ստեղծագործական, կառուցողական ձևով, սկիզբ կդնի նոր նախաձեռնություններին, որոնք կնպաստեն ռուս-հայկական բեղմնավոր գործընկերության ամրապնդմանը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների խթանմանը»,-հավելել է Պուտինը՝ հաջողություն մաղթելով ֆորումի մասնակիցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները