Առուշ Առուշանյանը գտնվելով կալանավայրում՝ շարունակելու է ղեկավարել Գորիսը. Իրավաբան
«Եթե առաջնորդվեն ՏԻՄ մասին օրենքի դրույթներով, ապա Առուշ Առուշանյանի բացակայության դեպքում նրա պարտականությունները ժամանակավորապես կատարելու է գործող ղեկավարի տեղակալը՝ Մենուա Հովսեփյանը՝ մինչև Առուշանյանի՝ կալանավայրից դուրս գալը»,- լրագրողների հետ զրույցում ասաց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը:
Հիշեցնենք, որ անազատության մեջ գտնվող Գորիսի ղեկավար Առուշ Առուշանյանի գլխավորած «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթել է երեկ Գորիսում տեղի ունեցած ավագանու ընտրություններում:
Իրավաբանը հիշեցրեց՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կալանավայրում գտնվել է դեռևս քաղաքապետ եղած ժամանակ և մինչև հիմա էլ շարունակում է լինել Գորիս համայնքի ղեկավար:
«Երեկ տեղի ունեցածը Գորիս համայնքի ավագանու ընտրություններ էին, համայնքի ավագանու ցուցակը ղեկավարել է գործող քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Այս փուլում ընթացակարգը հետևյալն է՝ Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի և ՏԻՄ մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան ընտրված ավագանին ձևավորվելու է, ըստ էության, առաջիկա տաս օրվա ընթացքում: Առուշանյանը մինչև 2022 թվականի հոկտեմբեր դեռ պաշտոնավարման ժամկետ ունի, շարունակելու է պաշտոնավարել որպես Գորիս համայնքի ղեկավար: Այնքանով, որքանով որ ցուցակը ղեկավարել է Առուշ Առուշանյանը, կարծում եմ, կալանավայրից ինքնաբացարկի համապատասխան դիմում կներկայացնի համայնքի ավագանու անդամի պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ և ցուցակում Առուշանյանից հետո՝ Մենուա Հովսեփյան, Իրինա Յոլյան և մյուսներ, արդեն կձևավորեն համայնքի ավագանին»,- մանրամասնեց իրավաբանը:
Ռ. Հայրապետյանը նշեց, որ Առուշ Առուշանյանը դեռևս քաղաքապետ է, նախաքննության մարմնի կողմից չի եղել որևէ միջնորդություն, որ Առուշ Առուշանյանի՝ որպես Գորիս համայնքի ղեկավարի լիազորությունները կասեցվեն կամ դադարեցվեն, այդ պատճառով Առուշանյանը հիմա գտնվելով կալանավայրում՝ շարունակելու է ղեկավարել Գորիսը:
Խոսելով երեկվա ընտրություններից հետո իրավական գործընթացների մասին, իրավաբանն ասաց. «Չգիտեմ՝ ընտրություններին նրա մասնակցությունը որքանով էական նշանակություն կունենա նախաքննության մարմնի համար, բայց քանի որ նոր իրավաբանական փաստ է, հնարավոր է փաստաբանները միջնորդություն ներկայացնեն՝ վերջինիս խափանման միջոցը փոխելու վերաբերյալ»:
Հարակից հրապարակումներ`
- Գորիսեցին մերժեց պատերազմ, պարտություն և զոհեր բերած իշխանություններին.Արեգնազ Մանուկյան
- Առուշ Առուշանյան. Սա հաղթանակի սկիզբն է
- Գորիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու. Պատվով ենք պարտվել
- Եթե Առուշ Առուշանյանն այստեղ լիներ, հաղթանակը կնվիրեր պատերազմում նահատակված մեր տղաներին. Մենուա Հովսեփյան
- Առուշանյանի շտաբում տոնում են հաղթանակը. «Տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար»
- «Հայաստան». Գորիսում ՏԻՄ ընտրությունները մեկ անգամ ևս ապացույցն են այն բանի, որ ՀՀ-ում գնալով խորանում է բռնատիրական ռեժիմը
- Շուռնուխում հաղթել է Առուշ Առուշանյանը
- Ամբողջ խուզարկության գործընթացն ապօրինի է. Առուշանյանների պաշտպան
- Ոստիկանական հրոսակախումբն ուղարկվել է Գորիս կոնկրետ «Առուշ Առուշանյան» դաշինքի դեմ աշխատելու համար. Իրինա Յոլյան
- «Առուշ Առուշանյան» դաշինքի շտաբում խուզարկություն է իբր ընտրակաշառք բաժանելու դեպքով. Պաշտպան
- Գորիսում բերման է ենթարկվել «Առուշ Առուշանյան» դաշինքից ավագանու թեկնածուն
- Ընտրությունների նախորդ օրը մեծ թվով ոստիկանական ուժեր են բերվել Գորիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան