Ռուբեն Մելիքյան. Եթե այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից
Իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը գրում է.
«Երբ ընդդիմադիր պատգամավորները ԱԺ ամբիոնից նիկոլ փաշինյանին մեղադրում են դավաճանության մեջ, նա հանգիստ գալիս ու ասում է. «Այդ մեղադրանքներին ժողովուրդն իր քվեով պատասխանել է հունիսի 20-ին»։
Նույն տրամաբանությամբ, այսօր ժողովուրդն «իր քվեով» պատասխանեց Առուշ Առուշանյանին ներկայացված մեղադրանքներին։
Ուրեմն եթե հենց այսօր Առուշը ազատ չարձակվի, ապա գերագույն ստահակը կզրկվի «քվեով պատասխանելու» այդքան «հաճելի» փաստարկից։
Ազատությու՛ն քաղբանտարկյալ Առուշ Առուշանյանին։ Ազատությու՛ն մյուս բոլոր քաղբանտարկյալներին»։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան