Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 42 մարդ
Հոկտեմբերի 18-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը քիչ առաջ թարմացվել է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքում, փոխանցում է Jnews-ը։
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 2 374 մարդ, մահացել է 42 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 664 813, այստեղից ապաքինվել է 614 855 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 9 510:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 25 385 փորձարկում, այդ թվում 15 522-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 2 863-ը՝ «PCR» թեստով: Դրականության օրական ցուցանիշը՝ 9.77% է, վերջին 14 օրվանը՝ 8.47%, վերջին 7 օրվանը՝ 9.07%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 1 914 269 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 2 260 պացիենտ:
Կարանտինի ռեժիմում գտնվում է 61 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ է 5 562 պացիենտ, կլինիկական հյուրանոցներում գտնվում է 970 անձ:
Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին