Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք, մահացել է 42 հիվանդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 479 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, տարածել է երկրի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը:
Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 374 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 42 հիվանդ:
Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 664 813 դեպք, որից 614 855 հիվանդ ապաքինվել է, 9 510-ը ՝ մահացել:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1 914 269 պատվաստում, օրական ՝ 2 260 պատվաստում:
Միևնույն ժամանակ, հոկտեմբերի 17-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսային հիվանդության 4 581 նոր դեպք, ապաքինվել է 2 494 հիվանդ, մահացել է 28 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին